հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մերձդնեստրում չորս պայթյուն է որոտացել

Մերձդնեստրում չորս պայթյուն է որոտացել

Չորս պայթյուն է որոտացել Մերձդնեստրում՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Տեղեկությունըհայտնում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնը։
 
«Ռիբնիցկի շրջանի Վորոնկովո գյուղի մոտ՝ նախկին օդանավակայանի մոտակայքում, չորս պայթյուն է տեղի ունեցել։ Մայիսի 6-ի երեկոյան՝ ժամը 21:40-ի սահմաններում, ենթադրաբար դրոնից, նետվել են առաջին երկու պայթուցիկ սարքերը: Մեկ ժամ անց հարձակումը կրկնվել է», - նշված է հաղորդագրության մեջ։
 
Նշվում է, որ պայթյունի հետևանքով փոսերիխորությունը մոտ 1 մետր է, տրամագիծը՝ մոտ 25 սանտիմետր:
Դեպքի վայրում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում: Փորձագետները դեպքի վայրից առգրավել են կումուլյատիվ պայթուցիկ սարքից մնացած տարրերը՝ ուսումնասիրելու համար:
«Սա արդեն երկրորդ փաստն է, որ Վորոնկովո գյուղի շրջանում ակտիվ գործողություններ են ընթանում։ Առաջին հարձակումը գրանցվել էր մայիսի 5-ին՝ ժամը 22։20-ին։ Այն ժամանակ դրոնից երկու պայթուցիկ սարք էր նետվել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Մերձդնեստրի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունների հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: