երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաներն Իրանի համար օրինական թիրախներ են. Շեքարչի

Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաներն Իրանի համար օրինական թիրախներ են. Շեքարչի

Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաներն Իրանի զինված ուժերի համար օրինական թիրախներ են: Այս մաիսն հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին, տեղեկացնում է Tasnim-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները, ռեսուրսները և շահերը համարում ենք Իրանի զինված ուժերի օրինական թիրախներ»:

Նշենք, որ այսօր Իսրայելը և Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, որից հետո Թեհրանը հայտարարեց պատասխան գործողությունների մասին: Իրանական և ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի պատասխան հարվածների թիրախում հայտնվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները:

  • Կիսվել: