ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր նպատակը Հրվ. Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելն է. Չավուշօղլուն՝ Բլինկենին

Մեր նպատակը Հրվ. Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելն է. Չավուշօղլուն՝ Բլինկենին

Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության օգտին: Այս մասին երկուշաբթի Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն:

Չավուշօղլուն հայտնել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

«Վերջերս և՛ Բլինկենը, և՛ ես կապի մեջ ենք եղել ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Մեր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելն է։ Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն»,- վստահեցրել է թուրք նախարարը։

Նշենք, որ Բլինկենը Թուրքիա է ժամանել փետրվարի 19-ին: Նա նախօրեին հայտարարել է, որ Թուրքիան  ԱՄՆ-ի համար հանդիսանում է առանցքային գործընկեր տարածաշրջանում:

«Միացյալ Նահանգները և Թուրքիան սերտորեն համագործակցում են Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը միջազգային իրավունքի համաձայն նվազեցնելու, Բալկաններում և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,- ասել էր Բլինկենը:

  • Կիսվել: