հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանը մնում է անսասան»․ ԵԱՀԿ գործող նախագահ

«Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանը մնում է անսասան»․ ԵԱՀԿ գործող նախագահ

Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մնում է անսասան: Այս մասին ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

Նա նշել է, որ Ժնևի միջազգային քննարկումների և միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմի միջոցով ԵԱՀԿ-ն խորացրել է իր համագործակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ և քննարկել դիվանագիտությանն առնչվող հարցեր։

«Վրաստան իմ այցի ընթացքում անդրադարձել եմ նաև ժողովրդավարական նահանջին և քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական ազատությունների կենսական դերին»,-հավելել է Վալտոնենը։

  • Կիսվել: