ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեր երկրների միջև խաղաղությունը հնարավոր է. Նեթանյահուն՝ Լիբանանին

Մեր երկրների միջև խաղաղությունը հնարավոր է. Նեթանյահուն՝ Լիբանանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բեյրութին կոչ է Իսրայելի հետ ուղիղ երկխոսություն սկսելու։

Նա, մասնավորապես, ասել է. «Մեր երկրների միջև խաղաղությունը հնարավոր է։ Լիբանանի կառավարությանը կոչ եմ անում ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ»

Նեթանյահուն ընդգծել է, որ նախապայման է շիական «Հեզբոլլահ» խմբավորման զինաթափումը, որը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։

«Ես գնահատում եմ Լիբանանի կառավարության նպատակը՝ զինաթափել «Հեզբոլլահը», բայց անհրաժեշտ են իրական և մշտական գործողություններ։ Եթե Լիբանանը նման քայլեր ձեռնարկի, վստահ եմ, որ կայուն խաղաղությունը հնարավոր է»,-նշել է Իսրայելի վարչապետը:

  • Կիսվել: