հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կա 10 զոհ, շուրջ 50 վիրավոր

Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով կա 10 զոհ, շուրջ 50 վիրավոր

Մեքսիկայի Սիուդադ Մադերո քաղաքի եկեղեցիներից մեկի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 49 մարդ՝ հոսպիտալացվել։ Զոհերի շարքում կա 2 երեխա: Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Տանիքի փլուզման պահին պատարագին ներկա էր շուրջ 100 մարդ։ Միջադեպից հետո տասնյակ մարդիկ եկեղեցու ներսում հայտնվել են ծուղակում։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո։ Դեպքի վայր ժամանած փրկարարների հետ միասին, մոտակայքի բնակիչները նույնպես բահերով և քլունգներով փորձել են հեռացնել փլատակները և հանել մարդկանց։

  • Կիսվել: