«Մենք ստիպված կլինենք կամ աչք փակել, կամ խաղաղություն հաստատել». Ֆիդան
Մենք ստիպված կլինենք կամ աչք փակել ՌԴ-ի և Ուկրաինայի պատերազմի շարունակության վրա, կամ այս տարվա ընթացքում կհասնենք երկարատև խաղաղության․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Ուկրաինա կատարած այցի ընթացքում։
«Ստամբուլի հանդիպումներն ապացուցեցին, որ բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ։ Մենք ձգտում ենք պահպանել Ստամբուլում ձեռք բերված թափը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ստամբուլում բանակցությունները կավարտվեն Թուրքիայում Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպման ժամանակ։