Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմшտեխնիկական համագործակցության ոլորտում. Պուտինը՝ Մոդիին
Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել Մոսկվայի և Նյու Դելիի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Մեր երկրների և տնտեսությունների զարգացմանը զուգընթաց ընդլայնվել են մեր համագործակցության հնարավորությունները:
Տեխնոլոգիաները, որոնք կապված են ավիացիայի, տիեզերքի, բառի լայն իմաստով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում զարգացման և համատեղ աշխատանքի հետ. մենք մտադիր ենք շարժվել այս բոլոր ուղղություններով»,-նշել է ՌԴ նախագահը։
Հավելենք, որ ՌԴ նախագահը պաշտոնական այցով Հնդկաստանում է:


