ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք պետք է մեր գործն ավարտին հասցնենք, այլընտրանք չունենք. Պեսկով

Մենք պետք է մեր գործն ավարտին հասցնենք, այլընտրանք չունենք. Պեսկով

Ռուսաստանը պետք է իր գործն ավարտին հասցնի, քանի որ այլընտրանք չունի։ Այս մասին ՛;Ռոսիա 1՛՛ հեռուստաալիքի ՛՛Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին՛՛ հաղորդման եթերում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից ՌԴ Բելգորոդի մարզի գնդակոծությունները, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛։

Նա հավելել է, որ Արևմուտքի երկրները Դոնբասում նման իրավիճակն անտեսել էին դեռ հատուկ ռազմական գործողության սկսվելուց առաջ։

՛՛Մենք պետք է իմանանք մեր գործը, անենք մեր գործը և հասցնենք այդ գործն ավարտին։ Մենք այլընտրանք չունենք՛՛,-նշել է Պեսկովը:

Հարցին, թե ինչպես անել այդ գործը, երբ Ուկրաինան ուժեղանում է արևմտյան սպառազինության հաշվին, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մատակարարումները կհանգեցնեն ՛՛լարվածության ահագնացման պարույրի հերթական գալարին՛՛։

՛՛Սա ավելորդ անգամ, հավանաբար, պարտավորեցնում է մեզ առավել հավաքված, առավել ուժեղ, առավել մոբիլիզացված լինել։ Շարունակել սկսած գործը՛՛,-նե-եզրափակել է Պեսկովը:

 

  • Կիսվել: