ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք պետք է կենտրոնանանք ռուսական կողմի շահերի հստակ ընկալման վրա. ՌԴ ԱԳՆ-ն՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հավանականության մասին

Մենք պետք է կենտրոնանանք ռուսական կողմի շահերի հստակ ընկալման վրա. ՌԴ ԱԳՆ-ն՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հավանականության մասին

Հացահատիկի վերաբերյալ Ստամբուլյան համաձայնագիրը երկարաձգելու կամ չերկարաձգելու որոշումը կկայացվի միայն Ռուսաստանի շահերից ելնելով։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է երկարաձգել հացահատիկի գործարքը հուլիսի 18-ից հետո, եթե ոչինչ չփոխվի՝ Վերշինինը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք պետք է կենտրոնանանք ռուսական կողմի շահերի հստակ ընկալման վրա։ Այդ պատճառով հենց դրանով ենք առաջնորդվելու՛՛:

Նշենք, որ հունիսի 9-ին Ժնևում կայացել է հացահատիկի գործարքի շրջանակներում հուշագրի շուրջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի և ՄԱԿ-ը ներկայացնող, UNCTAD-ի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենի միջև բանակցությունների նոր փուլը:

 

  • Կիսվել: