երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մենք պայքարում ենք ոչ թե իսլամի, այլ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մենք պայքարում ենք ոչ թե իսլամի, այլ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան հարգում է իսլամը, հանրապետությունը պայքարում է ոչ թե իսլամի, այս ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի Կահիրեում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում:

«Մուսուլմանները Ֆրանսիայի մի մասն են կազմում, բայց մենք պայքարում ենք ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, որի պատճառով տառապում են նաև այլ երկրներ, այդ թվում և Եգիպտոսը»,- ասել է նախարարը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և երկրի ԱԳ նախարարի հետ բանակցություններում, որոնց ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիայի քաղաքներում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները:

Ֆրանսիայում վերջին շաբաթներին հարձակումներ են տեղի ունեցել Լիոնում, որտեղ հարձակվել էին ուղղափառ եկեղեցու քահանայի դեմ, Կոնֆլան Սենտ Օնորինում, որտեղ սպանել էին երիտասարդ ուսուցչի: Նիցցայում թունիսի ներգաղթյալն էլ դանակով հարձակվել էր եկեղեցու ծխականների վրա:

  • Կիսվել: