երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պարտավորվում ենք հասնել ամբողջական հաղթանակի. Իսրայելի վարչապետ

Մենք պարտավորվում ենք հասնել ամբողջական հաղթանակի. Իսրայելի վարչապետ

Իսրայելը չի հրաժարվի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերացման նպատակից և կհասնի «լիակատար հաղթանակի»՝ ներառյալ Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների վերադարձը: Այս մասին Իսրայելի բանակի Գազայի դիվիզիայի զոհված զինվորների հիշատակին ծառատունկի արարողության ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնել են վարչապետի աշխատակազմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պարտավորվում ենք հասնել ամբողջական հաղթանակի: Լիակատար հաղթանակը նշանակում է ՀԱՄԱՍ-ի լիկվիդացում և բոլոր առևանգվածների վերադարձը: Մենք չենք հրաժարվում այդ նպատակից»,-ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: