կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մենք հասնում ենք մեր նպատակներին. Զելենսկի

Մենք հասնում ենք մեր նպատակներին. Զելենսկի

Կուրսկի մարզի տարածքում երկու շաբաթ շարունակվող մարտական գործողությունները հասնում են իրենց նպատակին, հայտնում է Ուկրաինական կողմը:

Ըստ պաշտոնական Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր և ավելի քան 1,150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ, իր հերթին, տելեգրամյան ալիքում գրել է. «Մենք հասնում ենք մեր նպատակներին»։

Հավելենք, որ ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում վնասել են ռուսական ուժերի մատակարարման երրորդ կամուրջը։

  • Կիսվել: