շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք հաղթելու ենք և դա լինելու է նաև նախագահ Բայդենի հաղթանակը. Զելենսկու աշխատակազմի ղեկավար

Մենք հաղթելու ենք և դա լինելու է նաև նախագահ Բայդենի հաղթանակը. Զելենսկու աշխատակազմի ղեկավար

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը վստահ է, որ Ուկրաինան հաղթելու է պատերազմում, սակայն պետք է անել հնարավորը՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու և ավերածությունները նվազագույնի հասցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է հեռուստամարաթոնի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։

«Այսօր բոլորը հասկանում են՝ մենք հաղթելու ենք: Բայց մեզ համար կարևոր է, որ մենք հաղթենք և անենք ամեն ինչ մեր ժողովրդին ողջ և առողջ պահելու համար: Որպեսզի թշնամին էլ ավելի չկործանի մեր քաղաքները, ինչը տեղի է ունենում ամեն օր»,- ասել է Երմակը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան կշարունակի ավելի մեծ օգնություն փնտրել, այդ թվում՝ զենքի մատակարարման հարցում, և այդ հարցը գտնվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մշտական անձնական վերահսկողության ներքո։

Երմակը համոզված է, որ Ուկրաինայի հաղթանակն այս պայքարում կլինի ողջ ժողովրդավարական աշխարհի, մասնավորապես ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Բայդենի հաղթանակը։

  • Կիսվել: