շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք գիտենք՝ ինչպես վերադարձնել Ղրիմը, տեսնում ենք, որ ելք կա. Զելենսկի

Մենք գիտենք՝ ինչպես վերադարձնել Ղրիմը, տեսնում ենք, որ ելք կա. Զելենսկի

Ղրիմի հարցով միջազգային համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է վերջ տալ Ղրիմի օկուպացիային, ինչպես նաև Ուկրաինային վերադարձնել բոլոր այն տարածքները, որոնք հիմա գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ 

՛՛Ղրիմի պլատֆորմ՛՛՛ համաժողովի ժամանակ Զելենսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Ղրիմի պլատֆորմի հիմնական խնդիրը դեօկուպացիան նախապատրաստելն է։ Մենք գիտենք՝ ինչպես վերադարձնել Ղրիմը, գիտենք՝ քանի քայլ պետք է կատարի մեզանից յուրաքանչյուրը։ Գիտենք, որ դա բարդ, բայց կարևոր խնդիր է։ Մենք տեսնում ենք, որ ելք կա՛՛:

 

  • Կիսվել: