շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մենք չենք ուզում կառավարել Գազայի հատվածը, այլ ուզում ենք հանձնել այն արաբական ուժերին. Նեթանյահու

Մենք չենք ուզում կառավարել Գազայի հատվածը, այլ ուզում ենք հանձնել այն արաբական ուժերին. Նեթանյահու

Իսրայելը մտադիր չէ վերահսկել Գազայի հատվածը և ցանկանում է տարածքի վերահսկողությունը հանձնել արաբական ուժերին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք չենք ուզում կառավարել այն (Գազայի հատվածը): Մենք ուզում ենք այն հանձնել արաբական ուժերին, որոնք կկառավարեն այն պատշաճ կերպով՝ առանց մեզ սպառնալու, և կկարողանան լավ կյանք ապահովել Գազայի ժողովրդի համար»:

Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը չի վերահսկելու Գազայի հատվածը, բայց մտադիր է ապահովել «անվտանգության գիծ»: Նա հավելել է, որ նման ծրագիրը «անհնար է ՀԱՄԱՍ-ի օրոք»:

  • Կիսվել: