ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք չենք պատրաստվում լինել եղբայրական Ռուսաստանի կազմում. Լուկաշենկո

Մենք չենք պատրաստվում լինել եղբայրական Ռուսաստանի կազմում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ստորագրելու Ռուսաստանի հետ ինտեգրման վերաբերյալ փաստաթղթերը, ինչը կարող է վնաս հասցնել երկրին, տեղեկացնում է БЕЛТА-ն:

Ըստ նրա՝ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության միակ պայմանն ինքնիշխանության և անկախության պահպանումն է: Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսություն չկա քաղաքական հարցերի շուրջ, օրինակ՝ միասնական խորհրդարանի ստեղծման վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք երբեք չենք նախատեսել և չենք էլ պատրաստվում լինել որևէ պետության կազմում, նույնիսկ՝ եղբայրական Ռուսաստանի»:

  • Կիսվել: