շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մենք չենք ասում «ոչ» Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն. Դանիայի վարչապետ

Մենք չենք ասում «ոչ» Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հնարավոր է համարել Պաղեստինի պետության ճանաչումը այն դեպքում, եթե այն ժողովրդավարական լինի, տեղեկացնում է Ռոյթերզ-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք չենք ասում ՛՛ոչ՛՛ Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն։ Մենք կողմ ենք դրան, բայց, իհարկե, պետք է վստահ լինենք, որ այն կլինի ժողովրդավարական պետություն՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ Դանիան դեռևս պատրաստ չէ ճանաչել Պաղեստինի պետությունը, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերահսկում է Գազայի հատվածի շատ մեծ մասը։

 

  • Կիսվել: