երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Մենք արդեն երկու անգամ ավելի շատ ենք վաստակել»․ Պուտինը խոսել է սառեցված ակտիվների մասին

«Մենք արդեն երկու անգամ ավելի շատ ենք վաստակել»․ Պուտինը խոսել է սառեցված ակտիվների մասին

Մարդիկ, որոնք զբաղվում են արտասահմանում ռուսական ակտիվների առգրավմամբ, չեն հասկանում իրենց համար բացասական հետևանքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ:

«Օրինականորեն վաստակած միջոցների դուրսբերումը (ոչ բարեկամական երկրներում), ահա, գիտեք, ոչ թե իմ միջոցներն են, այլ մեր ընկերությունների, մեր ձեռնարկատերերի միջոցները, դե, դա պարզապես անցնում է բոլոր սահմանները», – իրավիճակը մեկնաբանել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մարդիկ, որոնք զբաղվում են արտերկրում ռուսական ակտիվների առգրավմամբ, չեն հասկանում իրենց համար բացասական հետևանքները: Որպես օրինակ նա նշել է դոլարով հաշվարկների սահմանափակումը, որի արդյունքն այն է, որ բոլոր երկրները սկսել են մտածել ազգային արժույթներով հաշվարկների ու խնայողությունները ԱՄՆ-ից դուրս պահելու մասին։
Լիագումար նիստի ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձել է արտերկրում Ռուսաստանի արժութային պահուստների սառեցման հարցին:
«Մենք արդեն երկու անգամ ավելի շատ ենք վաստակել։ Հարցն այդ 300 միլիարդը չէ, այլ դա անող մարդկանց հանդեպ վստահության խաթարումը։ Նրանք փոշիացնում են իրենց հանդեպ վստահությունը», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանվում էր ՌԴ պետական եվրապարտատոմսերի վճարումների կարգը, որը թույլ կտա գործարկել օտարերկրացիների և ռուսների սառեցված ակտիվների փոխանակման մեխանիզմը:

  • Կիսվել: