Մենք 20 տարի շարունակ պատրաստվել ենք այդ օրվան. Իրանը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության մասին
Իրանի անվտանգության ուժերը լիովին պատրաստ են հակազդել ԱՄՆ-ի ցանկացած հնարավոր դիվերսիոն գործողության: Այս մասին այսօր Press TV-ին ասել է անվտանգության բարձրաստիճան աղբյուրը, որը ցանկացել է մնալ անանուն:
Արձագանքելով որոշակի զգայուն տարածքներում՝ ներառյալ Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր օդային հարվածի և ցամաքային ներխուժման մասին որոշ ամերիկյան և իսրայելական աղբյուրների պնդումներին՝ զրուցակիցը նշել է, որ Իրանի անվտանգության ուժերը պատրաստ են ցանկացած իրավիճակի։
Աղբյուրն ընդգծել է, որ այդ «հնարավորության պատուհանը» շատ հարմար կլինի իրանական ուժերի համար՝ «կամ ոչնչացնելու թշնամու մի մասը, կամ գերեվարելու նրանց»։ «Մենք 20 տարի շարունակ պատրաստվում ենք այդ օրվան։ Իրաքը, Աֆղանստանը, Սիրիան և որոշ այլ վայրեր դարձել են լավ պրակտիկա տեղում նման թշնամու դեմ պայքարելու համար»,- ասել է նա:
Աղբյուրը նշել է նաև, որ ամերիկացիներն ավելի լավ կլինի ավելի ուշադիր լինեն անցյալի դառը փորձի և նրանց սպասվող մահացու վտանգների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ Bloomberg-ի, քննարկել է հատուկ նշանակության ուժեր տեղակայելու հնարավորությունն Իրանում՝ զենքի մակարդակի ուրանի պաշարները գրավելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ ավելի վաղ վստահեցրել է, որ Թեհրանը լիովին ունակ է պաշտպանվելու ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժումից։


