կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մելիտոպոլն ու Խերսոնը Ռուսաստանի ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ են. ՌԴ ՊՆ

Մելիտոպոլն ու Խերսոնը Ռուսաստանի ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ են. ՌԴ ՊՆ

Մելիտոպոլն ու Խերսոնը գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա նշել է. ՛՛Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ այս քաղաքները գտնվում են մեր լիակատար վերահսկողության տակ, նրանց բնակչությունը շարունակում է ապրել խաղաղ կյանքով։

Ռուսաստանի Դաշնության կողմից նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։ Այս բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ չկան՛՛:

 

  • Կիսվել: