շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մանրամասներ Թրամփ-Պուտին բանակցությունների մեկնարկից

Մանրամասներ Թրամփ-Պուտին բանակցությունների մեկնարկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում գագաթնաժողով են ժամանել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ հանդիպումն արդեն սկսվել է:

ՌԻԱ Նովոստի-ն էլ հաղորդում է, որ հանդիպումը սկսվել է նեղ կազմով, և պատվիրակությունների անդամները ավելի ուշ կմիանան առաջնորդներին:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը նեղ կազմով բանակցությունների մեկնարկից առաջ ձեռնպահ են մնացել բացման խոսքից,

Թրամփի և Պուտինի միջև նախատեսված անձնական հանդիպումը վերածվել է «երեք-երեք» ձևաչափով հանդիպման:

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Լավրովը և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը:

  • Կիսվել: