շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կկատարեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները։

Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։

  • Կիսվել: