շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկնարկել է Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը (ուղիղ միացում)

Մեկնարկել է Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը (ուղիղ միացում)

ՌԴ նախագահը սկսել է իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը կպատասխանի համավարակի հետ կապված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ներքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցերին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ասուլիսին մասնակցող լրագրողներին մոսկովյան Մանեժի մուտքի մոտ արծաթի մասնիկներով կմշակեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է պետության ղեկավարի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան՝ ընդգծելով, որ սա համավարակի ֆոնին ձեռնարկված միջոցներից մեկն է։

  • Կիսվել: