Բախվել են «ԿամԱԶ»-ն ու մարդատարը, տուժածներ կան
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Մեկ հոգու էլ տեղում է բուժօգնություն ցուցաբերվել։



