Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակեցին։ Նա կալանքը կկրի տանը։ Այս մասին լրատվամիջոցներինէ հայտնել Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն)։
2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։



