չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկ միլիոն մարդ ենք մոբիլիզացրել. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան

Մեկ միլիոն մարդ ենք մոբիլիզացրել. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան

Ուկրաինացիները պատրաստ են մինչև վերջին մարդը պայքարել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, տեղեկացնում է Express-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր որոշումն այն է, որ ռուսները պետք է լքեն մեր հողերը, հետևաբար, մենք պետք է պայքարենք մինչև վերջին ռուսը, կամ, ցավոք, մինչև վերջին ուկրաինացին՛՛:

Դեսպանն անդրադարձել է 40 000 հոգանոց ՛՛գրոհային բրիգադներին՛՛ որոնք պատրաստվում են ռուսների դեմ գարնանային հարձակման:

՛՛Ով ասում է, որ այս բրիգադներում 40 հազար մարդ կա, ես կցանկանայի նշել, որ մենք մեկ միլիոն մարդ ենք մոբիլիզացրել՛՛,-ասել է նա:

Անդրադառնալով ուկրաինական կորուստների մասին հարցին՝ դեսպանն ասել է. ՛՛Մեր քաղաքականությունն ի սկզբանե եղել է չքննարկել մեր կորուստները, երբ պատերազմն ավարտվի, մենք կհրապարենք դրանք, կարծում եմ, որ դա սարսափելի թիվ կլինի՛՛:

 

  • Կիսվել: