հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սակի աերոդրոմում զինամթերքի պայթյունից զոհվել է մեկ մարդ․ կա 5 վիրավոր

Սակի աերոդրոմում զինամթերքի պայթյունից զոհվել է մեկ մարդ․ կա 5 վիրավոր

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Նովոֆեդորովսկում պայթյունների հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Ավելի վաղ Ղրիմի առողջապահության նախարար Կոնստանտին Սկորուպսկին հայտնել էր, որ պայթյունից հինգ տուժած, այդ թվում` մեկ երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։

«17:30-ի դրությամբ Սաքիիի հիվանդանոց է տեղափոխվել 5 տուժած, որոնցից մեկը երեխա է։ Չորս հոգու ապակիների բեկորներից ստացված քերծվածքների հետ կապված ամբուլատոր բուժօգնություն է։ Հինգերորդը գտնվում է վիրահատարանում, նրանց վիրահատում են կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքի պատճառով։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ այս պահին չի սպառնում», – ասել է նա։Սկորուպսկիի խոսքով` չորս տուժածները բուժօգնություն ստանալուց հետո տուն են ուղարկվել։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով` Սաքիի օդանավակայանում այսօր զինամթերք է պայթել, ոչ ոք չի տուժել, ավիացիոն տեխնիկան չի վնասվել, պատճառները պարզվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմի արևմտյան ափին մի քանի պայթյուն է որոտացել։

  • Կիսվել: