շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ՌԴ տարածքում ուկրաինական 95 ԱԹՍ են խոցել. ՌԴ ՊՆ

Մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ՌԴ տարածքում ուկրաինական 95 ԱԹՍ են խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ռուսական շրջանների վրա խոցել են 95 ռուսական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հաղորդվում է՝ դրոնները խոցվել են Բրյանսկի, Տվերի, Կալուգայի, Օրյոլի, Տամբովի, Նովգորոդի, Բելգորոդի, Ռոստովի, Կուրսկի, Սմոլենսկի, Սամարայի, Լենինգրադի մարզերի, Ղրիմի և Թաթարստանի տարածքներում:

Հիշեցնենք, որ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Հավելենք, որ մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

  • Կիսվել: