Մեկ-երկու շաբաթից պարզ կդառնան Ուկրաինայում հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու հեռանկարները. Թրամփ
Մեկ-երկու շաբաթից պարզ կդառնան Ուկրաինայում հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու հեռանկարները։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կաշխատի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վրա՝ ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածով։
Նշենք, որ այս պահին սկսվել է Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպման փակ մասը:


