ՄԷԳ անդամ 32 երկիր համաձայնել է պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա. աղբյուր
Միջազգային էներգետիկ գործակալության անդամ 32 պետությունները համաձայնել են իրենց պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ֆոնին վառելիքի կտրուկ գնաճը զսպելու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-n:
Նշվում է, որ սա նավթի ամենախոշոր բացթողումն է 50 տարուց ավելի գործող կազմակերպության պատմության մեջ։
Ինչպես հայտնել են Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունից՝ պահուստներից ամենամեծ բաժինը կտրամադրեն ԱՄՆ-ն և Ճապոնիան։


