հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեդվեդևը վստահ է՝ Պուտինը կհաղթի

Մեդվեդևը վստահ է՝ Պուտինը կհաղթի

՛՛Եդինայա Ռոսիա՛՛ կուսակցության նախագահ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ վստահ է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների և Վլադիմիր Պուտինի հաղթանակի հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Նշվում է, որ դպրոցականների և ուսանողների՝ գերազանց ուսանողների և օլիմպիադաների հաղթողների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն Ռուսաստանի առաջնորդն է, այլև հսկայական փորձ ունեցող հզոր քաղաքական գործիչ, որը ՛՛դեռ շատ անելիքներ ունի՛՛։

՛՛Վստահ եմ, որ մեր երկրի քաղաքացիները կգնահատեն դա, նաև վստահ եմ՝ մարտին ի՛նչ կլինի՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: