շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեդվեդեւը եւ Սի Ծինփինը բանակցություններ են վարել Պեկինում

Մեդվեդեւը եւ Սի Ծինփինը բանակցություններ են վարել Պեկինում

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Պեկին, որտեղ հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Մեդվեդեւի պաշտոնական այցը կայացել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հրավերով: 

«Մենք քննարկել ենք երկու իշխող կուսակցությունների՝   Չինաստանի Կոմկուսի եւ «Եդինայա Ռոսիայի» միջեւ փոխգործակցության հարցերը, քննարկել ենք երկկողմ համագործակցության, Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության հարցերը բոլոր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, արդյունաբերական համագործակցությունը։ Քննարկել ենք նաեւ միջազգային հարցեր, ներառյալ, անկասկած, Ուկրաինայի հակամարտությունը»,-Telegram-ի իր ալիքում գրել է Մեդվեդեւը։

Նա նշել է, որ բանակցությունները շատ օգտակար էին։

  • Կիսվել: