Մեդվեդևը չի բացառում ՆԱՏՕ-ի բազաներին հարվածելու հնարավորությունը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցումա անդրադարձել է ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին հարվածելու հնարավորությանը և հայտարարել, որ էսկալացիայի դեպքում ոչ մի սցենար չի կարելի բացառել:
Խոսելով այն մասին, թե հնարավոր են արդյոք հարվածներ Ռումինիայի և Լեհաստանի տարածքում ռազմական հանգույցներին Ուկրաինայի կողմից նոր հարվածների դեպքում՝ նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական օբյեկտներին, ցանկացած պետության բազաներին... ներկա պահին, եթե հակամարտությունը զարգանա էսկալացիոն սցենարով, ոչինչ բացառել պետք չէ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ էության, լիովին միացել են այդ հակամարտությանը»Լ
Մեդվեդըևը հավելել է. «Ցավոք, ոչ մի սցենար չեմ կարող բացառել, նույնիսկ ամենաբարդն ու տխուրը, թեև մենք չէինք ցանկանա դա»: