երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մեդվեդևը չի բացառել, որ ՌԴ-ում ստեղծված իրավիճակը արտաքին միջամտության արդյունք է

Մեդվեդևը չի բացառել, որ ՌԴ-ում ստեղծված իրավիճակը արտաքին միջամտության արդյունք է

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում ստեղծված իրվաիճակն անվանել է ՛՛լավ մտածված և ծրագրված գործողություն՝ երկրում իշխանության զավթման նպատակներով՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Մեդվեդը նաև ՛՛միանգամայն հավանական՛՛ է համարել այդ գործին արտաքին միջամտությունն ու մասնակցությունը:

՛՛Մենք թույլ չենք տա, որ իրադարձություններն ընթանան այն սցենարով, որտեղ հանցագործները միջուկային զենքին կտիրանան՛՛,-ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, սկսել էին ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցերում ՛՛Վագներ՛՛ ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից հաղորդագրություններ և տեսանյութ է տարածվել ՌԴ պաշտպանության նախարարության կողմից իբր ՛՛Վագների՛՛ թիկունքի ճամբարներին հարված հասցնելու մասին՛՛։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ դա ճիշտ չէ։

 

 

 

  • Կիսվել: