հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մեդվեդևն արձագանքել է Թրամփի՝ «Պուտինը կրակի հետ է խաղում» արտահայտությանը

Մեդվեդևն արձագանքել է Թրամփի՝ «Պուտինը կրակի հետ է խաղում» արտահայտությանը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ առանց նրա Ռուսաստանի հետ «իսկապես վատ բաներ» տեղի կունենային և որ ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը «կրակի հետ է խաղում»:

 

«Ինչ վերաբերում Է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը «կրակի հետ է խաղում» և «իսկապես վատ բաներ» կկատարվեին Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը: Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է նա X-ի իր էջում:

Նախօրեին Թրամփը սոցցանցային գրառման մեջ նշել էր.«Վլադիմիր Պուտինը չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ կատարված կլինեին, և ես նկատի ունեմ իսկապես վատ բաներ: Նա կրակի հետ է խաղում»: 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված հարվածները, գրել էր, որ Պուտինը «խելագարվել է»:

  • Կիսվել: