երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեդինսկին հերքել է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումը հետաձգելու մասին տեղեկությունները

Մեդինսկին հերքել է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումը հետաձգելու մասին տեղեկությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելովեժսկայա պուշչայում անցկացվելիք բանակցությունները հետաձգելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

Այս մասին հայտարարել է Ռուսասատանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է Ռիա Նովոստին։

«Այլ վայր կամ այլ օր տեղափոխելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», — բելառուսական Բելտա գործակալության փոխանցմամբ ՝ ասել է նա։

Մեդինսկին նաև հայտնել է, որ բանակցությունները հնարավոր է սկսվել Երևանի ժամանակով ժամը 16։00-ին՝ Բրեստի շրջանում։

Նշենք, որ սա ռուս-ուկրաինական բանակցային խմբի երկրորդ հանդիպումն է։ Առաջին փուլը կայացել էր փետրվարի 28-ին։ Մոտ 5 ժամ տևած բանակցություններն անարդյունք էին անցել։

  • Կիսվել: