հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մայրը ցանկացել է երկու տարեկան երեխային նետել 5-րդ հարկից

Մայրը ցանկացել է երկու տարեկան երեխային նետել 5-րդ հարկից

Ոստիկանը Սանկտ-Պետերբուրգում փրկել է երկու տարեկան աղջկան, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այն մասին, որ շենքերից մեկում կինը 5-րդ հարկից դուրս է նետում իրերը՝ միաժամանակ ձեռքին պահելով երեխային, ոստիկանությունն իմացել է առավոտյան ժամը 7.00-ին:

Այնտեղ շտապ մեկնել են ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանը, որը դիրքավորվել է պատուհանի տակ, որպեսզի երեխայի ընկնելու դեպքում կարողանա բռնել նրան կամ մեղմել հարվածը: ԱԻՆ-ի աշխատակիցները բատուտ են բացել:  

Նշվում է, որ կինն ասում էր, որ ուզում է երեխային նետել պատուհանից, որ նա հրեշտակ դառնա: Համոզվելով, որ բոլոր ապահով միջոցները ձեռնարկվել են, 28-ամյա լեյտենանտը ԱԻՆ-աշխատակիցների հետ կարողացել է մտնել բնակարան և երեխային վերցնել մոր ձեռքերից:

Երեխային և իր 12-ամյա եղբորն ուղարկել են հիվանդանոց, նրանց կյանքին վնաս չի սպառնում: Նրանց մորն ուղարկել են հոգեբույժի մոտ:

  • Կիսվել: