Մայդան չստացվեց. Վրաստանի ԿԸՀ
Վրաստանում Մայդան չստացվեց, իսկ ընտրություններում ամեն ինչ օրինաչափ ավարտվեց: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
՛՛Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրություններում՛՛,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո, ըստ ԿԸՀ-ի, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 71 տոկոսը:
Համաձայն ԿԸՀ-ի տվյալների՝ Իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուները քաղաքապետներ են դարձել Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում, Բաթումում և Փոթիում:
Կախա Կալաձեն հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունում ձայների 71,58%-ով ու ստացել 214 872 ձայն:
Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան-Լելո» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նրան աջակցել է ընտրողների 12,27%-ը:
Տեսանյութը՝ այստեղ:


