շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մասնակի զորահավաքի հետ կապված՝ ՌԴ սահմանների փակման մասին որոշումներ չկան. Պեսկով

Մասնակի զորահավաքի հետ կապված՝ ՌԴ սահմանների փակման մասին որոշումներ չկան. Պեսկով

Այս պահին մասնակի զորահավաքի հետ կապված՝ այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների փակման մասին որոշումներ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի պատճառով սահմանների հնարավոր փակման մասին։

«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Այս պահին այդ հարցի վերաբերյալ որոշումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը կարող է հաստատել այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների ենթադրյալ փակման մասին լուրերը։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գծի եւ Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկման համար։

  • Կիսվել: