հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Մարսելի» ֆանատները կոտրել են «Լիոնի» ավտոբուսի ապակիները, մարզիչը դեմքի վնասվածք է ստացել, հանդիպումը չեղարկվել է

«Մարսելի» ֆանատները կոտրել են «Լիոնի» ավտոբուսի ապակիները, մարզիչը դեմքի վնասվածք է ստացել, հանդիպումը չեղարկվել է

«Մարսելի» ֆանատները քարերով հարվածել են «Լիոնի» ավտոբուսի ապակիներին։ Հարձակման հետեւանքով «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն եւ նրա օգնական Ռաֆայել Լոնգոն դեմքի վնասվածքներ են ստացել, հաղորդում է ESPN-ը։

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի «Մարսել» - «Լիոն» հանդիպումը չեղարկվել է։ Այն պետք է մեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին։

  • Կիսվել: