Մարս մոլորակից առաջին գունավոր լուսանկարներ են հրապարակվել․ NASA (ուղիղ)
Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակից առաջին գունավոր լուսանկարներն է ուղարկել: Այս մասին հայտնում է NASA-ն:
NASA-ն շարունակում է լուսանկարներ ստանալ:
Բարձր որակի առաջին լուսանկարն արվել է Hazcam ֆոտոխցիկով, որը տեղադրված է մարսագնացի ստորին մասում: Այս սարքի հիմնական խնդիրն է ուսումնասիրել պոտենցիալ վտանգավոր օբյեկտները: Մեկ այլ լուսանկար է ֆիքսել մարսագնացի 6 անիվներից մեկը, լուսանկարներում երևում է նաև կարմիր մոլորակի վրա գտնվող ժայռերն ու մակերեսի փոշին: