հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար է մտել Գազայի հատված

Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար է մտել Գազայի հատված

Առնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ նոյեմբերի 17-ին «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված:

Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի գրասենյակից։

«26 մարդասիրական բեռնատարներ ստուգվել են և Ռաֆահ անցակետով ուղարկվել Գազա»,- ասված է գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝ բժշկական սարքավորումներ, մյուսները ջուր և և ժամանակավոր տեղավորման սարքավորումներ։

 

  • Կիսվել: