երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ կմտնեն Գազայի հատված. ՀԱՄԱՍ

Մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ կմտնեն Գազայի հատված. ՀԱՄԱՍ

Մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ մուտք կգործեն Գազայի հատված: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավարի մամուլի քարտուղար Իսմայիլ Հանի Թահեր ալ Նունուն պարզաբանել է, որ օգնության ծավալը կորոշվի սահմանային անցակետի թողունակությամբ։

Հաղորդվում է նաև, որ Գազայի հատվածում մարդասիրական ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրը ենթադրում է, որ տեղի բնակչությանն օգնություն կբերեն առնվազն 200-300 բեռնատարներ, այդ թվում՝ ութ վառելիքի ցիստեռն:

Համաձայնագիրը, ըստ Նունուի, ներառում է բժշկական օգնության տրամադրում Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներին:

Նշենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Իսրայելի հետ Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Գազայի հատվածում չորս օրով մարդասիրական զինադադարի շուրջ:

  • Կիսվել: