ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մալթան սկսում է սահմանափակումների վերացումը

Մալթան սկսում է սահմանափակումների վերացումը

Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտնել է, որ մայիսի 4-ին երկրի իշխանություններն աստիճանաբար կսկեն վերացնել սահմանափակումները, որոնք կիրառվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա ասել է. «Մենք չենք կարող բոլոր միջոցառումները միանգամից վերացնել, միայն աստիճանաբար»:

Նշվում է, որ երկուշաբթի օրը երկրում կբացվեն որոշ խանութներ, նախատեսվում է, որ ամսվա վերջին աշխատանքի կվերադառնան նաև մյուսները: Բացի այդ, մայիսի 4-ից հնարավոր կլինի 4-հոգանոց հավաքներ անցկացնել: Խանութներում և հանրային տրանսպորտում մարդիկ պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն 2 մետր հեռավորություն: Վարսավիրանոցները, ռեստորանները և սրճարանները չեն բացվի դեռ նվազագույնը 3 շաբաթ, օդանավակայանը նույնպես մնում է փակ:

Հիշեցնենք, որ Մալթայում հաստատված դեպքերի թիվն ընդհանուր 467 է, մահացել է 4 մարդ, առողջացել 367-ը:

 

  • Կիսվել: