շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մալայզիական օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի հրթիռով. Նիդերլանդների դատարան

Մալայզիական օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի հրթիռով. Նիդերլանդների դատարան

Այսօր Նիդերլանդների դատարանը վճիռ է կայացնում 2014 թվականի ամռանը Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Boeing 777 մարդատար ինքնաթիռն Ուկրաինայի օդային տարածքում խոցելու գործով:

Այս առնչությամբ դատարանը քիչ առաջ հայտարարել է, թե ապացուցված է համարում, որ օդանավը խոցվել է ՛՛Բուկ՛՛ տեսակի հրթիռով, որն արձակվել է Պերվոմայսկ անվամբ բնակավայրի մոտ գտնվող դաշտից: Այս մասին ասել է դատավոր Խենդրիկ Ստենխեյսը:

Ինչպես հայտնի է՝ Պերվոմայսը 2014 թվականի հուլիսի 17-ին գտնվել է Դոնեցկի շրջանում ռուսամետ անջատականների հսկողության տակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման զոհ են դարձել 298 հոգի: Օդանավի ոչնչացման գործով դատարանը հեռակա կարգով մեղադրանքը ներկայացրել է ռուսամետ անջատականներ Իգոր Գիրկինին, Սերգեյ Դուբինսկուն, Օլեգ Պուլատովին և Վիկտոր Կրավչենկոյին: Ռուսաստանը հերքում է մեղադրանքը:

 

  • Կիսվել: