չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մալաթիայի հայկական եկեղեցին 1915-ից հետո առաջին անգամ բացվել է ժամերգությունների համար

Մալաթիայի հայկական եկեղեցին 1915-ից հետո առաջին անգամ բացվել է ժամերգությունների համար

Թուրքիայի Մալաթիայի (պատմական Արևմտյան Հայաստան) «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին, որը 1915 թվականից փակ էր պատարագների համար, օգոստոսի 28-ին բացվել է:

Bianet պարբերականը հայտնում է, որ բացման արարողությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Ադըյամանի և հարակից շրջանների պատրիարք Գրիգորեուս Մելքի Ուրեքը, ինչպես նաև Մալաթիայի քաղաքապետն ու նահանգապետը:

Բացման արարողությանը ներկա են եղել նաև էթնիկ հայեր երկրի տարբեր շրջաններից:

«Սուրբ Երրորդության եկեղեցու բացումը կարևոր իրադարձություն է այս տարածաշրջանի համար։ Հայերի համար Մալաթիայի տաճարի բացման օրը տոն է», - ասել է պատրիարքը։

 

Հոդվածում նշվում է, որ այդ եկեղեցու մոտակայքում մեծացել է Թուրքիայի հայերի առաջնորդներից մեկը՝ լրագրող Հրանտ Դինքը, որը 2007-ին սպանվել է թուրք ազգայնականների կողմից։

  • Կիսվել: