երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մակրոնը ժամանել է Ուզբեկստան. նա Միրզիյոևի հետ զբոսնել է գիշերային Սամարղանդով (լուսանկարներ)

Մակրոնը ժամանել է Ուզբեկստան. նա Միրզիյոևի հետ զբոսնել է գիշերային Սամարղանդով (լուսանկարներ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանից մեկնել է Ուզբեկստան. նա երեկ գիշեր ժամանել է Սամարղանդ, հայտնում է NUR.KZ-ը՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։ 

Պետությունների ղեկավարները զբոսնել են գիշերային Սամարղանդով, այցելել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված «Ռեգիստան» ճարտարապետական համալիր և համատեղ լուսանկարվել։ Այնուհետեւ նախագահներն այցելել են «Մետաքսի մեծ ճանապարհ» միջազգային զբոսաշրջային կենտրոնում գտնվող «Հավերժ քաղաք» պատմա-ազգագրական պուրակ։ 

Մակրոնի այցի շրջանակում հիմնական իրադարձությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի բանակցությունները, տեղի կունենան այսօր՝ նոյեմբերի 2-ին, հավելել է Շավքաթ Միրզիյոևի մամուլի ծառայությունը։ 

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: