կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մակրոնը ժամանել է Ղազախստան

Մակրոնը ժամանել է Ղազախստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան, հայտնում է Tengrinews.kz-ը՝ կառավարության մամուլի ծառայությանը հղումով։

Հյուրին մայրաքաղաքի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Ալիխան Սմաիլովը։

Կարճ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր լիցք կհաղորդի Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարեն առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ համագործակցության ամրապնդման շուրջ, ինչպես նաև կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

  • Կիսվել: