շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մակրոնը Զելենսկու խնդրանքով կապվել է Պուտինի հետ

Մակրոնը Զելենսկու խնդրանքով կապվել է Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- խոստովանել է Մակրոնը։ 

Մակրոնն իր զրույցի գլխավոր նպատակն անվանել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության պահպանումը չափազանց կարեւոր է։

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել անհապաղ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտնել էր Ուկրաինային 300 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մտադրության մասին:

  • Կիսվել: